Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

ՀԷՑ-ում ազատականացում է լինելու

ՀԷՑ-ում ազատականացում է լինելու
20.12.2017 | 03:18

Էլեկտրաէներգիայի բաշխիչ ցանցում ազատականացում լինելու է, Հայկական էլեկտրական ցանցեր ընկերությունից բացի այլ ընկերություններ են գործունեություն ծավալելու` խորհրդարանում լրագրողներին ասաց էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը:

«Դա լրիվ նոր օրենսդրական նախաձեռնության փաթեթ է, որը շուտով կներկայացնենք խորհրդարան: ՀԷՑ-ից բացի այլ ընկերություններ են լինելու»,- ասաց Հարությունյանը: Փոխնախարարը հավելեց, որ Հայաստանն օբյեկտիվ պայմաններից ելնելով՝ էներգետիկ կախվածություն ունի Ռուսաստանից, բայց դա լավ չէ: «Ցանկացած էներգետիկ կախվածություն վատ է երկրի համար: Մեր նպատակը մաքսիմալ էներգետիկ անկախությանը ձգտելն ու հասնելն է»,- հավելեց նա: Ինչ վերաբերում է «Տաշիր» ընկերության կողմից ՀԷՑ-ում կատարվելիք ներդրումներին՝ Հայկ Հարությունյանն ասաց, որ ներդրումային ծրագրի նպատակն է, որ ավելի հուսալի և անվտանգ էներգահամակարգ ունենանք: Հարցին, թե հնարավո՞ր է ներդրումների հետևանքով բնակչության համար բարձրացվի սակագինը, նա պատասխանեց. «Մենք ամեն ինչ անելու ենք, որ այդ ներդրումները բացասական ազդեցություն չունենան սակագների վրա, և այդ ներդրումները փոխհատուցվեն այն խնայողություններից, որոնք լինելու են»:

Դիտվել է՝ 1272

Մեկնաբանություններ