Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Նալբանդյանը Փարիզում հանդիպել է Լեմուանի հետ

Նալբանդյանը Փարիզում հանդիպել է Լեմուանի հետ
21.12.2017 | 00:15

Փարիզում գտնվող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Ֆրանսիայի ԱԳ պետքարտուղար Ժան-Բատիստ Լեմուանի հետ: Նրանք քննարկել են 2018-ին Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքները, անդրադարձ է կատարվել հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունների օրակարգային հարցերի լայն շրջանակի: Նալբանդյանն ու Լեմուանը քննարկել են միջխորհրդարանական կապերին, ապակենտրոնացված համագործակցությանը, առևտրատնտեսական կապերի ընդլայնմանը, գիտակրթական փոխգործակցության ամրապնդմանն առնչվող հարցեր։ ԵՄ-ի հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի համատեքստում զրուցակիցներն անդրադարձել են Հայաստան - Եվրոպական միություն հարաբերություններին։


ԱԳ նախարարը զրուցակցին ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների համատեղ ջանքերը: Զրուցակիցները մտքեր են փոխանակել մի շարք հրատապ միջազգային և տարածաշրջանային խնդիրների շուրջ։

Դիտվել է՝ 873

Մեկնաբանություններ