Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Կատալոնիայում արտահերթ ընտրություններ են

Կատալոնիայում արտահերթ ընտրություններ են
21.12.2017 | 20:12

Հոկտեմբերին անկախության հանրաքվեից և Կատալոնիան անկախ հռչակելու խորհրդարանի որոշումից հետո Իսպանիայի կենտրոնական իշխանությունը սառեցրել է Կատալոնիայի օրենսդիր և գործադիր մարմինների լիազորություններն ու պահանջել է արտահերթ ընտրություններ անցկացնել: Կատալոնացի 13 քաղաքական գործիչների, այդ թվում՝ Ժեներալիտետի նախագահ Կառլես Պուչդեմոնին, Մադրիդը մեղադրում էիշխանությունը յուրացնելու և ապստամբություն նախաձեռնելու մեջ: Պուչդեմոնը և 4 նախարարներ հիմա Բելգիայում են:


Հարցումների արդյունքները վկայում են, որ Կատալոնիայում հավասար վարկանիշ ունեն թե անկախության աջակիցները և թե միասնական Իսպանիայի կողմնակիցները։ Դեկտեմբերի 21-ի ընտրությունները գործնականում դառնում են երկրորդ հանրաքվե` այս անգամ Մադրիդի կազմակերպածը։

Դիտվել է՝ 655

Մեկնաբանություններ