Ավստրալիայի Մելբուռն քաղաքի Ֆլինդերս փողոցում վրաերթից տուժածների թիվը հասել է 19-ի։ Ոստիկանները հայտնել են, որ վրաերթը կատարել է Ավստրալիայի քաղաքացի, որ ծագումով աֆղանստանցի է:
Նա ձերբակալված է: Առավոտյան Մելբուռնում մեքենայի վարորդը բանուկ և բազմամարդ փողոցում միտումնավոր վրաերթի է ենթարկել հետիոտներին։ Ոստիկանների գնահատմամբ, «ակնհայտ միտումնավոր վրաերթ էր, սակայն դեռ վաղ է պնդել, որ ահաբեկչության փորձ է»: