Դեկտեմբերի 20-ին Փարիզում ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ֆրանսահայ համայնքի հետ։ Նախարարն անդրադարձել է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ հանգուցալուծման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերին, հիմնահարցի կարգավորման գործընթացի վերջին զարգացումներին։
Նա հայ համայնքի ներկայացուցիչներին տեղեկացրել է Հայաստանի և Եվրոպական միության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրով նախատեսված համագործակցության հեռանկարների մասին, ծանոթացրել է միջազգային ու տարածաշրջանային հրատապ խնդիրների վերաբերյալ Հայաստանի մոտեցումներին, Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններին։ Էդվարդ Նալբանդյանն անդրադարձել է Վիեննայում ԵԱՀԿ նախարարական խորհրդի արդյունքներին, Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում Հայաստանի նախագահությանը։