Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Իսրայելի վարչապետը ՄԱԿ-ը «ստի տուն» է անվանել

Իսրայելի վարչապետը ՄԱԿ-ը «ստի տուն» է անվանել
21.12.2017 | 20:21

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ իր երկիրը կտրականապես մերժում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Երուսաղեմի կարգավիճակը չճանաչող բանաձևի քվեարկությունը, և ՄԱԿ-ը «ստի տուն» է անվանել: «Ճանաչի ՄԱԿ-ը, թե ոչ՝ Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաքն է: Անհրաժեշտ էր 70 տարի, որ ԱՄՆ-ը ճանաչեր պաշտոնապես, և պետք կլինեն ևս տարիներ, որ ճանաչի ՄԱԿ-ը: Իսրայելի հանդեպ վերաբերմունքը շատ երկրների մոտ փոխվում է ՄԱԿ-ի պատերից դուրս, որը ստի տուն է»,- ասել է Իսրայելի վարչապետը: Նա հավելել է, որ Իսրայելը չի ճանաչում ՄԱԿ-ի բանաձևն ու կշարունակի շինարարությունը Երուսաղեմի տարածքում:

«Մենք կտրականապես մերժում ենք այդ բանաձևը մինչև քվեարկության սկսվելը: Երուսաղեմը մեր մայրաքաղաքն է, մենք շարունակելու ենք շինարարությունն այնտեղ, և այլ երկրների դեսպանատները կտեղափոխվեն Երուսաղեմ»,- ասել է Նեթանյահուն:

Դիտվել է՝ 741

Մեկնաբանություններ