Թուրքիայի «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանը հայտարարել է, թե Եվրոպայում ապրող հայերի ու Թուրքիայից հեռացած հայտնի թուրք գրողների և լրագրողների դեմ Թուրքիայից մահափորձեր են կազմակերպվելու։ Թուրքական Evrensel-ի փոխանցմամբ՝ Կարո Փայլանը նշել է, թե տարբեր վստահելի աղբյուրներից տեղեկություններ է ստացել, որ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը մեծ աղմուկ բարձրացնող գործողություններ է ցանկանում իրականացնել Եվրոպայում ապրող հայերի, ալևիների ու Թուրքիայից հեռացածների դեմ։
Իշխող կուսակցությունը կոնկրետ մահափորձեր է կազմակերպելու Եվրոպայում ապրող հայտնի հայերի ու Թուրքիայից հեռացած գրողների ու լրագրողների դեմ։ «Եվրոպայի անվտանգության մարմիններն արդեն տեղյակ են այդ ծրագրերի մասին և անվտանգության միջոցառումներ են իրականացնում»։