Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Դու մանկիկ էիր, չես հիշի

Դու մանկիկ էիր, չես հիշի
21.12.2017 | 22:21

Ստամբուլում ծնված և երկար տարիներ Հունաստանում բնակվող հույն լրագրող Ալեկո Պապադոպուլոսը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Հունաստան այցից հետո նամակ է գրել նրան: «Կուզեի գրել «սիրելի նախագահ», սակայն այս տարիքում սուտն ինձ հարիր չէ, ինձ այդպես են սովորեցրել: Ես սովոր եմ միշտ ճիշտն ասել՝ թեկուզ և դա հաճախ թանկ է նստել ինձ վրա», - Էրդողանին ուղղված իր նամակն է սկսել 83-ամյա Ալեկո Պապադոպուլոսը՝ հատուկ շեշտելով, որ ցանկանում է «դու»-ով դիմել Էրդողանին ու խնդրել է չվիրավորվել: Նա մանրամասնորեն Էրդողանին պատմել է իր՝ Ստամբուլում անցկացրած կյանքի մասին` ծնվել, մեծացել, ամուսնացել է Թուրքիայում և իր զինվորական ծառայությունն անցկացրել այնտեղ՝ հավատալով, որ դա նաև իր հայրենիքն է:
«Ես «ռում» եմ (այդպես են անվանում Թուրքիայի հույներին՝ որպես հռոմեացիների ժառանգներ), այսինքն՝ ոչ թուրք, ոչ հույն: Շարքային քաղաքացի, որի մասին խոսելիս ոչ ոք չի կարողանում ասել «մերոնցից է»,- գրում է Պապադոպուլոսը:


Երկար ժամանակ Հունաստանում ապրող Պապադոպուլոսը խոստովանել է, որ լինելով Թուրքիայում ծնված և հունաստանցի հասարակության կողմից ինչ-որ տեղ որպես օտար ընկալվող մեկը, Էրդողանի այցը Հունաստան նրա համար կարևոր նշանակություն ուներ: «Բայց դու այստեղ որպես բարեկամ չէիր եկել, եկել էիր որպես պահանջատեր՝ պահանջելու Թրակիայի մահմեդականների իրավունքները: Իհարկե՝ իրավունք ունես չնմանվել մեր հանդեպ անտարբերություն ցուցաբերող մերոնց, սակայն այս անգամ դու ցույց տվեցիր, որ քո թևերի տակ ես ցանկանում առնել ուրիշներին. օրինակ՝ գնչուներին ու մահմեդական պոմակներին, որոնց հետ ոչ մի կապ չունես և որոնց, եթե ուզեր՝ Հունաստանը շատ հեշտությամբ կասիմիլյացներ»:
Հունաստանի մահմեդականների իրավունքները պահանջող Էրդողանին Պապադոպուլոսը հիշեցրել է Ստամբուլի հույների դժվարություններն ու զրկանքները, որոնց հետևանքով այսօր հունական համայնքի թիվը հասել է 2000-ի: Թուրքիան մշտապես «քավության նոխազ է» դարձրել տեղացի հույներին ամեն անգամ, երբ ցանկացել է ինչ-որ բան հասկացնել հարևան Հունաստանին:


Պապադոպուլոսը շեշտել է, որ հույների դեմ պարբերական ոտնձգությունները «թագադրվեցին» 1955-ի ստամբուլյան կոտորածով, որի ժամանակ ազգայնականներն ավերեցին հույների, հայերի և հրեաների բազմաթիվ թաղամասեր:
«1955-ի սեպտեմբերի 6-7-ի դեպքերը… Դու դեռ մանկիկ էիր, դեռ 14 ամսական: Անշուշտ՝ այդ մասին անձնական կարծիք չես ունենա, բայց չի էլ կարող պատահել, որ այդ սև գիշերվա մասին կարդացած, լսած չլինես: Կուզե՞ս մանրամասներ պատմեմ, բայց ոչ… Չեմ խորանա: Ավելի վաղ իրադարձությունների մասին խոսելն էլ անիմաստ եմ համարում: Սակայն հենց այսպես է, որ տասնյակ հազարավոր հույն բնակչությունն այսօր իջավ 2000-ի և սա նշանակում է, որ 10-15 տարի հետո Ստամբուլում մոմով ենք հույն փնտրելու: Եվ դա ոմանց մեծ հաճույք է պատճառելու»,- շարունակել է Էրդողանին դիմած Պապադոպուլոսը: Նա անտրամաբանական է համարել Էրդողանի՝ Թուրքիայում ծնվածներին ուղղված վերադառնալու հրավերն ու շեշտել, որ եթե նա նման քայլ անի՝ սերունդները կարող են չներել նրան: «Դու մեզ ինչի՞ տեղ ես դրել, նախագահ: Լավ, ասենք քաջությունս հավաքեցի ու ասացի տղայիս՝ թուրքերեն սովորիր, իրերդ հավաքիր, գնանք Թուրքիա: Բա նա չի՞ ասի՝ «Այդքան բանից հետո խելքդ դեռ այդ կողմո՞ւմ է»,- իր նամակն է եզրափակել Պապադոպուլոսը:

Դիտվել է՝ 1078

Մեկնաբանություններ