Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Թրամփի որոշումը դատապարտող ՄԱԿ-ի բանաձևին կողմ քվեարկեց 128 երկիր

Թրամփի որոշումը դատապարտող ՄԱԿ-ի բանաձևին կողմ քվեարկեց 128 երկիր
22.12.2017 | 18:00

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բանաձևին, որը կոչ է անում ԱՄՆ-ին հրաժարվել Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու որոշումից, կողմ քվեարկեցին 128, դեմ՝ 9, ձեռնպահ՝ 35 երկրներ:

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան արաբական և մահմեդական երկրների պահանջով հատուկ արտահերթ նիստ է գումարել՝ քննարկելու Դոնալդ Թրամփի որոշումը՝ Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու մասին: Թրամփը սպառնացել է կրճատել այն երկրներին հատկացվող ֆինանսական օգնությունը, որոնք կողմ կքվեարկեն այս բանաձևին:

Դիտվել է՝ 1572

Մեկնաբանություններ