Կատալոնիայի անջատականները պատրաստվում են վերականգնել իշխանությունը երկրամասում` տեղական ընտրությունների նախնական արդյունքները ցույց են տալիս, որ անջատական կուսակցությունները խորհրդարանում մեծամասնություն կունենան: «Իսպանիան պարտվեց»,- հեռուստատեսային ելույթում հայտարարել է Կատալոնիայի պաշտոնանկ արված առաջնորդ Կառլես Պուչդեմոնը: «Կամ [Իսպանիայի վարչապետ] Ռախոյը փոխում է իր միջոցները, կամ մենք փոխում ենք երկիրը»,- ասել է Պուչդեմոնը:
Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը, որ արտահերթ ընտրություններ նախաձեռնեց կատալոնական նախորդ անջատական կառավարությունը ցրելուց հետո, հուսով էր, որ, իր խոսքով, Կատալոնիայի «լուռ մեծամասնությունը» վստահորեն կմերժի անջատականությունն իր քվեարկությամբ:
Քվեարկության արդյունքները անակնկալ են, հարցումների արդյունքները ևս վկայում էին, որ Կատալոնիայում հավասար վարկանիշ ունեն թե անկախության աջակիցները և թե նրանք, որ համոզված են, որ երկրամասը պետք է մնա միասնական Իսպանիայի կազմում։