Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Երուսաղեմի կարգավիճակի վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը անփոփոխ է մնացել

Երուսաղեմի կարգավիճակի վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը անփոփոխ է մնացել
22.12.2017 | 18:02

Հայաստանն արդեն իսկ հայտնել է Երուսաղեմի կարգավիճակի վերաբերյալ իր դիրքորոշումը, և այն մնացել է անփոփոխ` հայտարարեց ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը՝ մեկնաբանելով Հայաստանի կողմ քվեարկելը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բանաձևին, որը կոչ է անում ԱՄՆ-ին հրաժարվել Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու որոշումից: «Երուսաղեմի կարգավիճակի հարցը միջազգային օրակարգի կարևորագույն խնդիրներից է և կարող է լուծում ստանալ բանակցությունների միջոցով՝ իսրայելա-պաղեստինյան հակամարտության կողմերի համար ընդունելի կարգավորման համատեքստում։ Դա կարող է ճանապարհ հարթել տևական անվտանգության և խաղաղության հաստատման համար»,- նշեց Բալայանը:

«Երուսաղեմում առկա է բազմադարյա հայկական ներկայություն, հարուստ հայկական պատմա-մշակութային ժառանգություն։ Հայ առաքելական եկեղեցին հանդիսանում է Սուրբ վայրերի իրավատեր եկեղեցիներից մեկը: Բնականաբար, մենք ուշադրությամբ ենք հետևում Երուսաղեմին առնչվող բոլոր զարգացումներին։ Նկատի ունենալով Երուսաղեմի վերաբերյալ վերջին շրջանում արտահայտված դիրքորոշումները` ընդունում ենք, որ դրանք չեն կանխորոշում բանակցությունների միջոցով Երուսաղեմի վերջնական կարգավիճակի սահմանումը»,- ընդգծեց Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության խոսնակը:

Դիտվել է՝ 1602

Մեկնաբանություններ