ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին, ելույթ ունենալով Գլխավոր ասամբլեայի նիստում, ասել է, որ «Միացյալ Նահանգները կհիշի այս օրը», հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը։ Հինգշաբթի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան բանաձև է ընդունել, որով կոչ է արել Երուսաղեմը չճանաչել Իսրայելի մայրաքաղաք: «Այս քվեարկությունը կազդի ՄԱԿ-ի նկատմամբ ամերիկացիների վերաբերմունքի և այն երկրների նկատմամբ մեր վերաբերմունքի վրա, որոնք չեն հարգում ՄԱԿ-ում մեր որոշումները»,- ասել է նա։
Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասի ներկայացուցիչ Նաբիլ աբու Ռուդեյնան ողջունել է այս որոշումը՝ այն անվանելով «Պաղեստինի հաղթանակ»։