Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

ՀՀ-ԵՄ համաձայնագրի իրականացման համար ձևավորվում է միջգերատեսչական հանձնաժողով

ՀՀ-ԵՄ համաձայնագրի իրականացման համար ձևավորվում է միջգերատեսչական հանձնաժողով
22.12.2017 | 18:09

Վարչապետ Կարեն Կարապետյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են Հայաստան-Եվրամիություն համագործակցության օրակարգի հիմնական ուղղությունները. արծարծվել են ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման մի շարք հարցեր:

«Ձևավորվում է միջգերատեսչական հանձնաժողով, որը գլխավորելու է ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը: Պետք է կոնկրետ պայմանավորվենք՝ ինչպես ենք շարժվում առաջ և հստակ ֆիքսենք յուրաքանչյուրիս անելիքը»,- նշել է վարչապետ Կարեն Կարապետյանը: Փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը ներկայացրել է ըստ ոլորտների նախատեսվող գործողությունների և միջոցառումների ուրվագիծը, իսկ ԱԳ փոխնախարար Կարեն Նազարյանը զեկուցել է ՀՀ-ԵՄ համագործակցության օրակարգի առաջիկա աշխատանքների և ծրագրերի մասին, որոնք բխում են գործընկերությանը վերաբերող մի շարք հիմնարար փաստաթղթերի տրամաբանությունից: Վարչապետը հանձնարարել է յուրաքանչյուր գերատեսչության ղեկավարի՝ վերլուծել իր ենթակայության ոլորտի մասով համաձայնագրով նախատեսվող միջոցառումները, մշակել գործողությունների ծրագիր և դրանց իրականացման ճանապարհային քարտեզ։

Դիտվել է՝ 3025

Մեկնաբանություններ