Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը հայտարարել է, որ Երուսաղեմի հարցով ԱՄՆ-ի դիրքորոշումը համաշխարհային ժողովրդավարության պատմության մեջ որպես «սև բիծ» կմնա, գրում է թուրքական «Սաբահ» պարբերականը:
«Սպիտակ տունը վերջին օրով հեռախոսով հատ-հատ սպառնացել է բոլորին: Այդ երբվանի՞ց է մարդկանց ու պետությունների ժողովրդավարական կամքը գնվում փողով: Ես իմ ու իմ ժողովրդի անունից շնորհակալություն եմ հայտնում Երուսաղեմի կարգավիճակը չճանաչող բանաձևի օգտին քվեարկած երկրներին»,- ասել է Էրդողանը: