"Яблоко" կուսակցության համագումարը որոշել է կուսակցության առաջնորդ Գրիգորի Յավլինսկուն առաջադրել նախագահական ընտրությունների թեկնածու:
Դեկտեմբերի 18-ից Ռուսաստանում պաշտոնապես մեկնարկել է ընտրությունների քարոզարշավը: Նախագահի թեկնածու առաջադրվելու մտադրության մասին հայտնել են նախագահ Վլադիմիր Պուտինը, հեռուստալրագրող Քսենիա Սոբչակը, գործարար Սերգեյ Պոլոնսկին, ձեռնարկատերերի իրավունքների պաշտպան Բորիս Տիտովը և ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնին: Լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկին այսօր արդեն ԿԸՀ-ում պաշտոնապես գրանցվել է որպես նախագահի թեկնածու: