Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Արևելյան ՈՒկրաինայի կացությանը վերաբերող համատեղ հայտարարություն են արել։ «Կոչ ենք անում Արևելյան ՈՒկրաինայում ծավալված հակամարտությունում ներգրավված ուժերին կատարել նախկինում ստանձնած պարտավորությունները՝ նվազեցնելով հրադադարի ռեժիմի խախտումների քանակը: Մենք նաև կոչ ենք անում ռուսաստանցի սպաներին վերսկսել աշխատանքը հրադադարի ռեժիմի մոնիտորինգ իրականացնող կենտրոնում»,- նշված է հայտարարությունում:
Ֆրանսիայի և Գերմանիայի ղեկավարները պնդում են, որ Արևելյան ՈՒկրաինայում հակամարտությունը կարող է լուծվել «բացառապես խաղաղ միջոցներով»: