2017-ի հուլիսին Վրաստանի կառավարությունը վրաց պատրիարքարանին է փոխանցել 19-րդ դարում կառուցված Թբիլիսիի Թանդոյանց Սուրբ Աստվածածին եկեղեցին, հաղորդում է «Ալիքը»:
Թեմայի վերաբերյալ Վրաստանի համերաշխության և բազմազանության ինստիտուտը հոդված է պատրաստել, որի հայերեն թարգմանությունը ներկայացնում ենք ստորև. «2017-ի հուլիսին Վրաստանի կառավարությունը Թբիլիսիի Աղմաշենեբելի 38 հասցեում գտնվող վնասված եկեղեցին և հարակից տարածքը փոխանցել է վրաց ուղղափառ եկեղեցուն։ Մինչ փոխանցելը, պետությունը չի ուսումնասիրել տաճարի պատմական ծագումը և նրա մշակութային ու դավանանքային հատկանիշները, մինչդեռ պատրիարքարանը եկեղեցու հիմքերի վրա արդեն իսկ տարբեր տեսակի աշխատանքներ է իրականացնում։