Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի՝ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի շաբաթվան մասնակցելուց հետո կայացած մամուլի ասուլիսում։ «Եվրոպան է, որ պատրաստվում է մեզ հետ պատերազմի։ Նրանք ամեն օր հաստատում են, որ ամենաուշը մինչև 2030 թվականը եվրոպացիները պետք է պատրաստ լինեն պատերազմի»,- ասել է նա։               
 

Դուդուկահար և դհոլահար քույրերըՍերժ Թանկյանի համար անակնկալ են պատրաստել

Դուդուկահար և դհոլահար քույրերըՍերժ Թանկյանի համար անակնկալ են պատրաստել
25.12.2017 | 11:02

Դուդուկահար և դհոլահար քույրերԱննա և Անահիտ Մխիթարյաններնամանորյա անակնկալ ենպատրաստել ամերիկահայ ռոքերաժիշտ և երգահան,աշխարհահռչակ System of A Downալտերնատիվ մետալ-ռոք խմբիառաջատար Սերժ Թանկյանի համար: Նրանք փոխադրել և կատարում ենԹանկյանի ու System of a Down խմբիChop Suey! ստեղծագործությունը ևպատրաստել են փոքրիկ տեսանյութ: Chop Suey!-ն System of a Down խմբիToxicity ալբոմից է, առաջադրվել է«Գրեմմի» մրցանակի: Ի դեպ, նվեր-հոլովակում ներառված են նաև տարրեր հայկական ստեղծագործություններից:


«Մենք շատ ենք սիրում Սերժ Թանկյանին և շատ հպարտ ենք, որ նա մեր հայրենակիցն է, չէ՞ որ մենք էլենք Վանաձորից: Նրա ստեղծագործությունը կատարելով որոշեցինք մեր սերն ու հիացմունքն արտահայտել նրա արվեստի նկատմամբ: Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ, սիրելի Սերժ Թանկյան»,-նշում են Մխիթարյան քույրերը:
Նշենք, որ ստեղծագործությունը կատարելու ընթացքում նրանց է միացել նաև Արթուր Մարտիրոսյանը (հարվածային գործիքներ):
Տեսանյութի հղում:

Դիտվել է՝ 1430

Մեկնաբանություններ