Պաղեստինի Ազատագրության կազմակերպության կազմում գործող ամենաազդեցիկ կառույցը` «Ֆաթհ» շարժումը, կոչ է արել կողմնակիցներին ակտիվացնել բողոքի գործողությունները` պահանջելով վերանայել Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը:
«Մենք կոչ ենք անում մեր շարժման կողմնակիցներին, ողջ պաղեստինցի ժողովրդին՝ «Ցասման օրեր» կազմակերպել Ծննդյան տոների ընթացքում»,- ասել է «Ֆաթհի» ղեկավարներից Մուհամադ Լյահամը: Թրամփի որոշումից հետո Հորդանանի Արևմտյան ափին և Գազայի հատվածում բախումներում 3 պաղեստինցի է զոհվել, 689 վիրավորվել են: