Դեկտեմբերի 23-ի ցերեկը, 24-ին, 25-ի գիշերը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ, դադարներով սպասվում են տեղումներ և մառախուղ: 25-ի ցերեկը, 26-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան 3-8մ/վ, 23-24-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25մ/վ:
Օդի ջերմաստիճանը 26-27-ին՝ գիշերը կնվազի 2-3 աստիճանով: Երևանում 25-ի գիշերը ժամանակ առ ժամանակ, դադարներով սպասվում են տեղումներ և մառախուղ, 25-ի ցերեկը, 26-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։