Ռուսաստանի տասնյակ քաղաքներում ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնու կողմնակիցների հավաքներ են տեղի ունենում, որոնց ընթացքում Նավալնուն առաջադրում են նախագահի թեկնածու: Առաջինը նրա առաջադրման օգտին քվեարկել են Վլադիվոստոկում կազմակերպված հավաքի մասնակիցները:
Մոսկվայում Նավալնու կողմնակցիների հավաքի 700 մասնակիցները միաձայն կողմ են արտահայտվել ընդդիմադիր գործչի առաջադրմանը 2018-ի ընտրություններում:
Հավաքի ավարտին ասուլիսի ընթացքում Ալեքսեյ Նավալնին հայտարարել է, որ ընդդիմադիր դաշտի միակ իրական թեկնածուն ինքն է: «Մյուս ընդդիմադիր թեկնածուները, այդ թվում՝ Գրիգորի Յավլինսկին և Քսենիա Սոբչակը, չեն կարող առաջադրման համար անհրաժեշտ 100 հազար ստորագրությունները հավաքել»,- հայտարարել է Նավալնին:
ՌԴ ԿԸՀ-ն հայտարարել է, որ Նավալնին չի կարող գրանցվել նախագահի թեկնածու, քանի որ «Կիրովլես»-ի գործով նրա դեմ կայացված դատական վճիռը շարունակում է մնալ ուժի մեջ: