Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Ամերիկուհուն 284 մլրդ դոլարի հաշիվ են ներկայացրել

Ամերիկուհուն 284 մլրդ դոլարի հաշիվ են ներկայացրել
25.12.2017 | 15:12

ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգի բնակչուհի Մերի Հորոմանսկիին սպառած էլեկտրաէներգիայի համար աստղաբաշխական հաշիվ է ներկայացվել` 284 մլրդ դոլարի: Հորոմանսկիի խոսքով՝ ինքը շոկի է մատնվել, երբ տեղեկացել է Penelec էներգետիկ ընկերությանն ունեցած «պարտքի» մասին: 58-ամյա ամերիկուհին այդ գումարը «պետք է» վճարեր մինչ 2018-ի նոյեմբերը:

«Եթե վաճառենք մեր ունեցած-չունեցածը, մեզնից ևս 100 տարի կպահանջվի հաշիվը մարելու համար»,-իրավիճակը մեկնաբանել է կինը: Հարցը լուծվել է, երբ Հորոմանսկիի որդին զանգահարել է Penelec: Ընկերությունում ընդունել են, որ սխալվել են, ճշգրտումներից հետո պարզվել է, որ պարտքն ընդամենը 284 դոլար է: Միջադեպից հետո կինը որդուն խնդրել է Սուրբ ծննդին իրեն սրտի աշխատանքին հետևող մոնիտոր նվիրել:

Դիտվել է՝ 763

Մեկնաբանություններ