Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Մակրոնը պահանջել է նախարարներից Սուրբ ծնունդը տոնել Ֆրանսիայում

Մակրոնը պահանջել է նախարարներից Սուրբ ծնունդը տոնել Ֆրանսիայում
25.12.2017 | 15:19

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պահանջել է իր նախարարներից «հանգստի վայր ընտրել՝ համապատասխան նախարարական գործառույթների», և սուրբծննդյան արձակուրդներին դուրս չգալ երկրի սահմաններից։ Նրա պահանջով շրջաբերականն ուղարկվել էր նախարարներին նոյեմբերի 30-ին` հայտնել է Ֆրանսիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Բենժամեն Գրիվոն։


Մակրոնը նաև պահանջել է նախարարներից հեռու չգնալ Փարիզից և մշտապես կապի մեջ լինել արձակուրդների ժամանակ, հայտնում է Le Parisien-ը։
Ֆրանսիայի նախագահը ծրագրում է դիմավորել Սուրբ ծնունդը երկրի հյուսիսային Տուկե կոմունայում։ Թերթը նշում է, որ չնայած պաշտոնական գրաֆիկի բացակայությանը, Մակրոնը կշարունակի աշխատել արձակուրդների ժամանակ։

Դիտվել է՝ 824

Մեկնաբանություններ