Շվեյցարիան կարող է ԵՄ-ի հետ հետագա հարաբերությունների հարցը դնել ազգային հանրաքվեի` հայտարարել է Շվեյցարիայի նախագահ Դորիս Լյոյթհարդը։
Նա հստակեցրել է, որ ԵՄ-ի հետ հարաբերությունները զարգանում են, և այդ պատճառով պետք է հստակեցվեն։ «Մենք պետք է իմանանք, թե որ ուղղությամբ գնանք։ Քվեարկությունն օգտակար կլիներ»,- ասել է նախագահը SonntagsBlick-ի հետ հարցազրույցում։ Շվեյցարիան ԵՄ անդամ չէ, բայց 2004-ից մտնում է Շենգենյան համաձայնագրի մեջ, Միացյալ Եվրոպայի հետ հարաբերությունները կառուցում է ոլորտային պայմանագրերի հիման վրա, որոնք վերաբերում են փոխհարաբերությունների առանձին ասպեկտներին։