Թուրքիայում ներկա մթնոլորտը Թալեաթի ու Էնվերի ստեղծած մթնոլորտի նման է` Gazeteduvar կայքի հետ զրույցում հայտարարել է Թուրքիայի քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» (HDP) կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանը՝ անդրադառնալով Թուրքիայի ներկայիս վիճակին և զուգահեռներ տանելով 1915-ի Հայոց ցեղասպանության միջև։
Փայլանը նշել է, որ իրեն զգում է ինչպես 1915-ին. «Թուրքիայում ներկա մթնոլորտը Թալեաթի ու Էնվերի ստեղծած մթնոլորտի նման է։ Այն ժամանակներում էլ հայ ժողովրդի, հայ պատգամավորների ժողովրդավարական պահանջները նույնն էին, ինչ այսօր քրդական կուսակցության պահանջները։ HDP-ի պատգամավորների ու այն ժամանակվա հայ պատգամավորների ելույթների տեքստերը կողք կողքի դնելուց տպավորություն է ստեղծվում, թե դրանք կրկնօրինակ են»,- ասել է նա: