Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Նյու Յորքում ցուցարարները Սանտա Կլաուսից խնդրել են Թրամփի իմպիչմենտը

Նյու Յորքում ցուցարարները Սանտա Կլաուսից խնդրել են Թրամփի իմպիչմենտը
25.12.2017 | 15:24

Նյու Յորքում դեկտեմբերի 23-ին անցկացվել է ակցիա, որի մասնակիցները դիմել են Սանտա Կլաուսին՝ իրենց Սուրբ ծննդին նախագահ Դոնալդ Թրամփի իմպիչմենտը նվիրելու խնդրանքով։ Ակցիայի մասնակիցները մոտեցել են Թրամփին պատկանող հյուրանոցներից մեկին՝ «Իմպիչմենտ 45-րդ նախագահին» պահանջով։ Նրանք կարծում են, որ Թրամփը վարվում է Ռոբին Հուդին ճիշտ հակառակ՝ գողանում աղքատներից և տալիս հարուստներին։ Ակտիվիստներն արդեն բողոքի նոր ակցիաներ են պատրաստում հաջորդ տարի։ Ամենազանգվածայինը նվիրված է հունվարի 20-ին Թրամփի երդմնակալության 1-ամյակին։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին մեղադրել է ԶԼՄ-ներին ստի մեջ՝ կեղծ անվանելով ԱՄՆ քաղաքացիների կողմից իր աջակցության ցածր մակարդակի հրապարակումները։

Իր թվիթերյան էջում նա գրել է. «Կեղծ նորությունները չեն ցանկանում խոսել, թե որքան մեծ և ամուր է մեր հիմքը։ Նրանք ցուցադրում են կեղծ հարցումներն այնպես, ինչպես հայտնում են կեղծ նորությունները։ Չնայած բացառապես բացասական տեղեկություններին՝ մեզ մոտ ամեն ինչ լավ է, ոչ ոք մեզ չի հաղթի։ Ամերիկան կդարձնենք կրկին մեծ»,- հայտարարել է նախագահը։ Դեկտեմբերի 16-ին հրապարակվել էին Washington Post-ABC News համատեղ հարցման արդյունքները, ամերիկացիների մեծ մասը կարծում է, որ նախագահ Դոնալդ Թրամփը մեծ հաջողությունների չի հասել առաջին 9 ամիսներին։

Դիտվել է՝ 909

Մեկնաբանություններ