Գվատեմալան ԱՄՆ-ի օրինակով որոշել է Իսրայելում իր դեսպանատունը Երուսաղեմ տեղափոխել` հայտարարել է նախագահ Ջիմմի Մորալեսը։ Նա զրուցել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ և պայմանավորվել են Գվատեմալայի մայրաքաղաքը Երուսաղեմ վերադարձնել։ Մորալեսն ընդգծել է, որ հրահանգներ է տվել ԱԳ նախարարին։