Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Պուչդեմոնը ուզում է վերադառնալ Բարսելոն

Պուչդեմոնը ուզում է վերադառնալ Բարսելոն
25.12.2017 | 23:50

Կատալոնիայի նախկին ղեկավար, վերջին ամիսները Բրյուսելում անցկացրած Կառլես Պուչդեմոնը կոչ է անում Իսպանիայի կենտրոնական իշխանություններին թույլ տալ իրեն վերադառնալ Բարսելոն: Պուչդեմոնի խոսքով՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունները մեկ անգամ ևս վկայեցին, որ կատալոնացիների մեծ մասը հանդես է գալիս Իսպանիայից անջատման օգտին:


Դեկտեմբերի 21-ին քվեարկության արդյունքում անկախական կուսակցությունները ստացան Կատալոնիայի խորհրդարանի 135 մանդատներից 70-ը: «Իմ ցանկությունն անհապաղ Իսպանիա վերադառնալն է: Դա դրական քայլ կլինի ոչ միայն իմ կամ իմ ընտանիքի ու Կատալոնիայի, այլև Իսպանիայի համար: Դա դրական ազդեցություն կունենա նաև Իսպանիայի ժողովրդավարության վրա, քանի որ հնարավորություն կտա վերականգնել [իշխանությունների] ժողովրդավարական շարունակականության այն սկզբունքը, որ խախտել էր Իսպանիայի կառավարությունը»` ասել է Պուչդեմոնը «Ռոյթերզին» տված հարցազրույցում: Կառլես Պուչդեմոնը կոչ է անում ազատ արձակել բանտերում գտնվող բոլոր կատալոնացի անկախականներին և ուղղակի բանակցություններ սկսել Մադրիդի և Բարսելոնի միջև: «Ես կոչ եմ անում առանց նախապայմանների բանակցություններ սկսել: Երբ ասում են, թե մենք պետք է հրաժարվենք անկախության գաղափարից, դա արդեն իսկ նախապայման է: Դա նույնն է, եթե ես դիմելով վարչապետ Մարիանո Ռախոյին` ասեմ` «եթե Դուք ցանկանում եք բանակցել մեզ հետ, նախ պետք է ճանաչեք Կատալոնիայի անկախությունը»:

Բայց ես չեմ խնդրում, որ պարոն Ռախոյը հրաժարվի Իսպանիայի միասնության իր տեսլականից: Ես պարզապես ասում եմ` «եկեք խոսենք օրակարգային բոլոր թեմաների, առաջին հերթին՝ կատալոնացիներին հուզող գլխավոր հարցի` Իսպանիայի հետ հարաբերությունների մասին»,- «Ռոյթերզ»-ին ասել է Պուչդեմոնը։

Դիտվել է՝ 1033

Մեկնաբանություններ