Ավարտվեց Հայաստանի տարվա 10 լավագույն մարզիկների քվեարկությունը։ 10 լավագույն մարզիկները որոշվել են քաղաքացիների sms-ների և հավատարմագրված լրագրողների քվեարկության արդյունքում։
23 լրագրողների քվեարկության արդյունքում հաղթել էր Oլիմպիական խաղերի, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը։
Քաղաքացիների sms քվեարկության արդյունքում Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ստացել է ամենից շատ հաղորդագրությունները` 6195 ձայն: Ընդհանուր քվեարկության արդյունքում տարվա 10 լավագույն մարզիկների տասնյակը գլխավորում է Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը՝ 9897 62 ձայն, 2-րդը Oլիմպիական խաղերի, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Արթուր Ալեքսանյանն է՝ 7686 50 ձայն, 3-րդը Լևոն Արոնյանը՝ 6148 59 ձայն, 4-րդը` Գրիգոր Մխիթարյանը՝ 4377 62, 5-րդը` Մաքսիմ Մանուկյանը՝ 4377 62, 6-րդը` Բաչկով Հովհաննեսը՝ 3953 65 ձայն, 7-րդը` Սիմոն Մարտիրոսյանը՝ 3683 72 ձայն, 8-րդը` Էդգար Ստեփանյանը՝ 2503 92 ձայն, 9-րդը` Արթուր Թովմասյանը՝ 2485 95 ձայն, 10-րդը` Տիգրան Կիրակոսյանը՝ 2196 90։