Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Սելին Դողան. Կամ Թուրքիան կտանեք ժողովրդավարության ճանապարհով, կամ Թուրքիան կդատապարտեք հավերժ խավարի

Սելին Դողան. Կամ Թուրքիան կտանեք ժողովրդավարության ճանապարհով, կամ Թուրքիան կդատապարտեք հավերժ խավարի
26.12.2017 | 00:01

Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության անդամ, խորհրդարանի հայազգի պատգամավոր Սելին Դողանը Մեջլիսում հայտարարել է, որ եթե Թուրքիայի իշխանությունները շարունակեն նույն ոգով առաջ շարժվել՝ Թուրքիայի ժողովրդին կդատապարտեն հավերժ խավարի: Նրա ելույթի տեսանյութը հրապարակվել է նրա twitter-ի պաշտոնական էջում:

Սելին Դողանը հիշեցրել է, որ Եվրամիության կողմից՝ երկրի ժողովրդավարացմանն ուղղված նախագծերի իրականացման համար տրամադրվող ֆինանսական ռեսուրսները նպատակային չեն ծախսվում: «Կամ դուք Թուրքիան կտանեք գիտության, կրթության, մոդեռնիզմի ու ժողովրդավարության ճանապարհով, կամ էլ Թուրքիան կդատապարտեք հավերժ խավարի, որը հետագայում ոչ մի բյուջեով չեք կարողանա սրբել»,- ասել է Դողանը:


Ավելի վաղ նա պահանջել էր հատուկ հետաքննություն սկսել Թուրքիայի իշխանությունների կողմից որպես Եվրամիության անդամակցության թեկնածու երկիր ժողովրդավարական բարեփոխումների համար մինչ օրս ստացած 2,9 միլիարդ եվրո ծախսելու վերաբերյալ։

Դիտվել է՝ 866

Մեկնաբանություններ