Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Լապշին. Գաճաճ Ադրբեջանը նպաստել է Արցախ տուրհոսքի աճին

Լապշին. Գաճաճ Ադրբեջանը նպաստել է Արցախ տուրհոսքի աճին
26.12.2017 | 00:29

Փորձելով ամբողջ աշխարհին վախեցնել՝ գաճաճ Ադրբեջանը նպաստել է Արցախ տուրիստական հոսքի աճին` նշել է բլոգեր Ալեքսանդր Լապշինը: «Ինձ համար հեռացող 2017-ը բարդ տարի էր, քանի որ այդ տարվա գրեթե 9 ամիսն անցկացրել եմ ադրբեջանական բանտում՝ Արցախ ուղևորության պատճառով: Ստիպված էի կեղտոտ պարզաբանումների մեջ թաղվել ադրբեջանական կլանների հետ, իմանալ Ալիևների ընտանեկան աղբի մասին, թռչել Բաքվի սուլթանի կնոջ անձնական օդանավով, անձամբ լսել և տեսնել իշխանության համար գզվռտոցը և այս մուսուլմանական երկրում նավթային փողերը, նրանց ռասիզմն ու ատելությունը ոչ միայն Արցախում հակամարտության պատճառով հայ ժողովրդի նկատմամբ, այլև ընդհանրապես այլահավատների: Ինչ ասես արժեին միայն հրեական ջարդերի կոչերը, որ Բաքվի դատարանի առջև աղաղակում էին ցուցարարները, որտեղ ինձ դատում էին, իսկ չէ՞ որ այդ երկրում ցույցերը իշխանություններն են կազմակերպում. եզրակացությունները դուք կատարեք:


Պարադոքսալ է, բայց փորձելով ամբողջ աշխարհին վախեցնել՝ գաճաճ Ադրբեջանը, հակառակը, նպաստեց, որ 2017-ին Արցախ 2 անգամ ավելի զբոսաշրջիկ այցելի, քան մեկ տարի առաջ: Նրանց թվում էին Մերձբալթիկայից իմ լավ ընկերները՝ Լատվիայից Ալեքսանդր Ալիմովը և Իվար ՈՒտինասը, Լիտվայից` Սլավա Գորբունովը և շատ ուրիշներ: Նրանք թույն ֆիլմ նկարահանեցին այս սքանչելի երկրամասի, նրա մշակույթի, ժողովրդի, բնության, ճարտարապետական հուշարձանների մասին: Դիտեք, վստահ եմ, դուք նույնպես այնտեղ այցելելու ցանկություն կունենաք»,- գրել է Լապշինը:

Դիտվել է՝ 845

Մեկնաբանություններ