Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Ադրբեջանի պաշտպանության նախկին նախարար Ղազիևին ձերբակալել են

Ադրբեջանի պաշտպանության նախկին նախարար Ղազիևին ձերբակալել են
26.12.2017 | 16:02

Ադրբեջանում դեկտեմբերի 25-ին ձերբակալվել է պաշտպանության նախկին նախարար Ռահիմ Ղազիևը: Ձերբակալության մասին հայտնել է եղբայրը՝ Ռահաբ Ղազիևը, որ դեռևս չգիտի եղբոր ձերբակալության պատճառը։ Ռահաբ Ղազիևը ձերբակալության մասին զանգը ստանալուց հետո շտապել է ոստիկանական բաժանմունք, սակայն նրան ասել են, որ գա դեկտեմբերի 26-ի առավոտյան:


Ադրբեջանի իրավապահ մարմինները դեռ ոչինչ չեն հաղորդել։
Ղազիևն Ադրբեջանի պաշտպանության նախարարն է եղել 1992-1993-ին, մեղադրվել է ադրբեջանական դատարանի կողմից Շուշին «թշնամուն հանձնելու» համար, որ որակվել է պատերազմական հանցանք: Ղազիևին դատապարտել էին մահապատժի, ավելի ուշ վճիռը փոխարինվել է ցմահ ազատազրկմամբ: 2005-ին նախկին նախարարը համաներման է արժանացել:

Դիտվել է՝ 909

Մեկնաբանություններ