Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը պարգևատրել է Ադրբեջանի փոխնախագահ, առաջին տիկին Մեհրիբան Ալիևային Սուրբ առաքելահավասար իշխանուհի Օլգայի երկրորդ կարգի շքանշանով:
Հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել Ռուս ուղղափառ եկեղեցու մայր տաճարում՝ Մոսկվայի Քրիստոս Փրկիչ եկեղեցում: Ադրբեջանի առաջին տիկինն այդ պարգևին արժանացել է ռուս ուղղափառ եկեղեցուն աջակցության և ռուս-ադրբեջանական բարեկամությանը նպաստելու համար: