Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

ԵՄ-ը քննադատում է ՌԴ նախագահի ընտրություններում Նավալնու թեկնածության գրանցման մերժումը

ԵՄ-ը քննադատում է ՌԴ նախագահի ընտրություններում Նավալնու թեկնածության գրանցման մերժումը
27.12.2017 | 05:36

ԵՄ-ը քննադատել է ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնուն նախագահական ընտրություններում չգրանցելու՝ ՌԴ իշխանությունների որոշումը: «Դա լուրջ կասկածի տակ է դնում Ռուսաստանում քաղաքական բազմակարծությունը»,- հայտարարել է ԵՄ արտգործնախարարի խոսնակ Մայա Կոսինյանչիչը:


ԿԸՀ-ն չի գրանցել ընդդիմադիր գործչի թեկնածությունը՝ պնդելով, թե նա պայմանական ազատազրկման է դատապարտված «Կիրովլես»-ի վիճահարույց գործով: «Ստրասբուրգի դատարանը վճռել էր՝ Նավալնին այդ գործով զրկված է եղել արդար դատաքննության իրավունքից»,- հայտարարել է ԵՄ ԱԳՆ-ն` հավելելով․«Քաղաքական ենթատեքստ ունեցող մեղադրանքները չպետք է արգելափակեն քաղաքական մասնակցությունը: Մենք ակնկալում ենք, որ Ռուսաստանի իշխանությունները հավասար պայմաններ կապահովեն, այդ թվում՝ նախագահական ընտրությունների ընթացքում»:

Դիտվել է՝ 1110

Մեկնաբանություններ