Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

ՌԴ ԿԸՀ-ն թույլ է տվել Սոբչակին հաշվեհամար բացել

ՌԴ ԿԸՀ-ն թույլ է տվել Սոբչակին հաշվեհամար բացել
27.12.2017 | 05:42

ՌԴ ԿԸՀ-ն թույլ է տվել հեռուստահաղորդավարուհի Քսենիա Սոբչակին ընտրական հիմնադրամի ձևավորման համար հատուկ հաշվեհամար բացել՝ կանաչ լույս տալով նրա մասնակցությանը պաշտոնական նախընտրական քարոզարշավին։ Հաշվեհամարի բացումից հետո նա կարող է իր օգտին ընտրողների ստորագրահավաք սկսել:

ԿԸՀ-ն գրանցել է «Քաղաքացիական նախաձեռնություն» կուսակցության երեք լիազոր ներկայացուցչի, Սոբչակի ֆինանսական հարցերով լիազորված անձին: «Բոլորին դեմ» սկզբունքը որդեգրած Սոբչակը ընտրություններին մասնակցում է նախկին էկոնոմիկայի նախարար Անդրեյ Նեչևի «Քաղաքացիական նախաձեռնություն» կուսակցությունից:

Դիտվել է՝ 1272

Մեկնաբանություններ