Օրեր առաջ Թուրքիայի նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլի իշխանություններին առաջին քննադատությունից հետո նրա նախկին խորհրդական, Yeni Cag օրաթերթի սյունակագիր Ահմեդ Թաքանը գրել է, որ քաոսային իրավիճակում գտնվող Թուրքիայի իշխող կուսակցության կուլիսներում խոսում են, որ Աբդուլլահ Գյուլի «քայլ» անելը ամեն վայրկյանի կարող է լինել։
Թաքանը շեշտել է, որ Էրդողանի կուսակիցներն ընդունում են, որ Էրդողանի քայլերը շատ վտանգավոր են և պետք է հրաժարվել նման քայլերից։ «Աբդուլլահ Գյուլն իր կողքին է վերցնելու նախկին ԱԳ նախարար Ալի Բաբաջանին և դատական համակարգից կարկառուն մի դեմքի ու հայտարարությամբ է հանդես գալու։ Գյուլը և Ալի Բաբաջանը 2001-ին իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության կազմավորման մեջ առաջնային դեր են ունեցել»,- գրել է Ահմեդ Թաքանը։