Այսօր Ադրբեջանի ու Ռուսաստանի հարաբերությունները հասել են ռազմավարական գործընկերության մակարդակի` ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Մոսկվայում ԱՊՀ երկրների առաջնորդների ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ։
«Մենք շատ լավ գիտենք, որ ռուս-ադրբեջանական հարաբերությունների բարեհաջող զարգացումը կապված է Ձեր անվան հետ (դիմելով ՌԴ նախագահին)։ Այսօր այդ հարաբերությունները հասել են ռազմավարական գործընկերության մակարդակի։ Այսօր Ռուսաստանը համաշխարհային մասշտաբով կայունացնող գործոն է»,- ասել է նա։ «Ռուսաստանը՝ Ձեր գլխավորությամբ, վերադարձրել է արժանապատվությունը, այն դերը, որը Խորհրդային Միությունը բարեհաջող կատարում էր միջազգային ասպարեզում, և այսօր շատ ակտիվ նպաստում է խաղաղության ամրապնդմանը՝ համաշխարհային մասշտաբով»,- հավելել է Ալիևը՝ դիմելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։