Ռուսաստանը Թուրքիային վաճառելու է S-400 հակաօդային պաշտպանության 4 համակարգ: Գործարքի արժեքը 2 միլիարդ 500 միլիոն դոլար է` ասել է ռուսական պետական «Ռոստեխ» ընկերության տնօրեն Սերգեյ Չեմեզովը: Երկու երկրների ֆինանսների նախարարությունները ավարտել են վճարումների փաստաթղթային ձևակերպումները։
Անկարան վճարելու է գործարքի արժեքի 45 տոկոսը, 55 տոկոսը վճարելու համար Ռուսաստանը Թուրքիային վարկ է տալու: Չեմեզովը նշել է, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ առաջին երկիրն է, որ Ռուսաստանից S-400 հրթիռային համակարգ է գնում: Հակաօդային պաշտպանության սպառազինության առաջին խմբաքանակի առաքումը նախատեսվում է 2020-ի մարտին: