Բարաք Օբաման պատմել է, որ ԱՄՆ-ի նախագահի պաշտոնը թողնելուց հետո ուրախ է, որ կարող է երկար քնել։ «Ես ավելի ուշ եմ արթնանում: Եվ, իհարկե, հիանալի է, երբ դու հնարավորություն ունես ամբողջովին վերահսկել քո օրը, ինչը ես չեմ ունեցել, երբ նախագահ էի: Այն ժամանակ հագեցած գրաֆիկ ունեի: Այժմ արթնանում եմ, որոշում եմ ընդունում, թե ինչպես եմ ցանկանում անցկացնել ժամանակս և ինչ է ինձ հարկավոր անել: Ես ինձ ազատ եմ զգում, և հնարավորություն ունեմ ավելի շատ խորասուզվել ինչ-ինչ հարցերում»,- ասել է Օբաման բրիտանացի արքայազն Հարրիին տված հարցազրույցում, որը հրապարակվել է չորեքշաբթի: Նախկին նախագահը նշել է, որ իր կյանքը մեծապես փոխվել է պաշտոնից հեռանալուց հետո: Փոփոխությունները, նախ և առաջ, վերաբերում են աշխատանքային գրաֆիկին: Դրա հետ մեկտեղ նա շարունակում է մտածել երկրի ու նրա քաղաքացիների ապագայի մասին: «Ինձ համար շատ բան է փոխվել, բայց ես շարունակում եմ խորհել կարևոր հարցերի մասին. կցանկանայի վստահ լինել, որ ԱՄՆ-ը զարգանում է և պահպանում իր տեղն աշխարհում»,- ասել է Օբաման:
Նա ասել է, որ կարոտում Է նախկին աշխատանքը և այն մասնագետների թիմին, որոնց հետ ինքն աշխատում էր Սպիտակ տանը: «Ամենից շատ կարոտում եմ իմ թիմին, զգում եմ նրանց պակասը: Չկա նաև աշխատանքի այն ինտենսիվությունը, երբ գիտեիր, որ ամեն օր, լուծելով հարցեր, դու ինչ-որ բան ես անում մարդկանց համար: Եվ, իհարկե, ես կարոտում եմ նախագահի աշխատանքին»,- հավելել է Օբաման։