Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Համենեի․ Թրամփի կոշտ դիրքորոշումը Իրանի նկատմամբ կձախողվի

Համենեի․ Թրամփի կոշտ դիրքորոշումը Իրանի նկատմամբ կձախողվի
28.12.2017 | 19:23

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կոշտ դիրքորոշումը Իրանի նկատմամբ կձախողվի` ասել է Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլահ Ալի Համենեին՝ համեմատելով ԱՄՆ-ի մեկ այլ նախագահ Ռոնալդ Ռեյգանի հետ:

«Ռեյգանն ավելի հզոր էր և ավելի խելացի, քան Թրամփը: Նա ավելի լավ դերասան էր, երբ սպառնում էր: Նա նույնպես մեր դեմ դուրս եկավ և հարվածեց մեր օդանավին, բայց Ռեյգանը գնացել է, և համաձայն մեր հավատքի՝ նա հիմա Աստծո պատիժն է կրում, իսկ Իրանը բոլոր ոլորտներում մեծ առաջընթաց է արձանագրել»,- ասել է Համենեին: Նա հավելել է, թե այս միտումը կշարունակվի, ապարդյուն է հուսալ, թե հնարավոր է Իսլամական Հանրապետությունը թուլացնել:

Դիտվել է՝ 955

Մեկնաբանություններ