Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Իսրայելը թույլ չի տա Սիրիայում իրանական զինված ուժերին հիմնավորվել

Իսրայելը թույլ չի տա Սիրիայում իրանական զինված ուժերին հիմնավորվել
28.12.2017 | 19:25

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ իր երկիրը հակազդելու է Սիրիայի տարածքում իրանական զինված ուժերի դիրքերի ամրապնդմանն ու բարձր ճշգրտության զենքի արտադրություն սկսելու փորձերին:


Նեթանյահուն երկրի հարավում գտնվող «Հացերիմ» ավիաբազայում ելույթի ժամանակ ասել է. «Մենք պահպանում ենք մեր անվտանգությունը՝ առաջնորդվելով հստակ քաղաքականությամբ. մենք թույլ չենք տա, որ իրանական բանակի ուժերը մեզ վրա հարձակվելու համար հիմնավորվեն Սիրիայում: Մենք գործելու ենք մեր կողմ ուղղված ճշգրիտ ու մահացու զենքերի արտադրությունը կանխելու համար»։
Նեթանյահուն ընդգծել է, որ Իսրայելը քրտնաջան աշխատում է երկնքում, ցամաքում, ծովում, կիբեռտարածությունում ու հետախուզությունում իր ազդեցիկ դերն առավել մեծացնելու ուղությամբ: Վարչապետի խոսքով՝ Իսրայելի ռազմական օդուժը գտնվում է իր հնարավորությունների բարձրակետում, ունի լավագույն գործիքներն ու տեխնոլոգիաները, աշխարհում ամենալավ ինքնաթիռները, օդաչուները:

Դիտվել է՝ 960

Մեկնաբանություններ