Հայաստանի կառավարությունը հավանություն տվեց ՀՀ-ի` մի կողմից, և ԵՄ-ի ու Ատոմային էներգիայի եվրոպական համայնքի, դրանց անդամ պետությունների՝ մյուս կողմից, միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին: Հայաստանի և Եվրամիության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը ստորագրվել է այս տարվա նոյեմբերի 24-ին Բրյուսելում՝ Արևելյան գործընկերության գագաթնաժողովի ժամանակ: