ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Հայաստանի ներկայիս ղեկավարության ընտրած արտաքին քաղաքական ուղեգիծը հանրապետությանը դրական արդյունքների չի հանգեցնի։ «Հայաստանի ներկայիս ղեկավարությունը ճիշտ է համարել փոխել իր զարգացման վեկտորը։ Ես վստահ եմ, որ դա ոչ մի լավ բանի չի հանգեցնի։ Ամենասարսափելին, որ կարող է պատահել Հայաստանին, նրա վերածումն է նոր ՈՒկրաինայի»,- ասել է Մեդվեդևը։               
 

Կարեն Կարապետյան. Ոնց որ այնքան էլ ուրախ չեք, պարզ է

Կարեն Կարապետյան. Ոնց որ այնքան էլ ուրախ չեք, պարզ է
28.12.2017 | 19:30

Առաջարկում եմ լավ վայելեք Ամանորի տոները, քանի որ սա վերջին նման երկար արձակուրդն է լինելու, 2019-ի հունվարի 3-ին աշխատանքի ենք` դեկտեմբերի 28-ին, կառավարության նիստի սկզբում հայտարարեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:

«Հատկապես, որ վերջին երկար արձակուրդն է, առաջարկում եմ լավ վայելեք, 2019-ի հունվարի 3-ին լինելու ենք աշխատանքի, վստահ եմ` բոլորդ շատ ուրախ եք այդ նորության համար»,- ասաց վարչապետը և տեսնելով, որ ոչ ոք չի արձագանքում, հավելեց. «Ոնց որ այնքան էլ ուրախ չեք, պարզ է»։

Դիտվել է՝ 1885

Մեկնաբանություններ