Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Թուրքիան ունի Աբդուլլա Գյուլի կարիքը

Թուրքիան ունի Աբդուլլա Գյուլի կարիքը
29.12.2017 | 14:06

Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդադեմոկրատական կուսակցության անդամ, խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը հայտարարել է, որ Թուրքիան ունի նախկին նախագահ Աբդուլլա Գյուլի կարիքը։ «Այս հորձանուտից դուրս գալու համար պետք է բոլորի հետ աշխատենք: Աբդուլլա Գյուլն էլ պետք է որոշակի պատասխանատվություն ստանձնի, նրա կարիքը կա»,- ասել է Փայլանը:


Նա նշել է, որ Թուրքիան այժմ «մեծ ավերածություն է ապրում», և այդ ամենի միջից երկիրը կարող է դուրս գալ՝ կորցնելով իր խաղաղությունը, մարդկանց և տնտեսությունը, կամ ի վերջո՝ ամեն ինչ: «Վստահ եմ, որ Աբդուլլա Գյուլը շատ տխուր է: Երբ «Արդարություն և զարգացում» կուսակցությունն իշխանության եկավ Թուրքիայում, նրանք ասացին՝ «Մենք փետրվարի 28-ին շատ ցավ քաշեցինք (նկատի ունի 1997-ի «թավշյա» հեղաշրջումը)։ Այս երկրում բոլորն են ցավ քաշել: Մենք կփրկենք բոլորին միմիայն այս երկիրը ժողովրդավարության բերելով»: Նրանց իշխանության առաջին տարիներին սա իսկապես իրականացվեց, սակայն այժմ այդ ձեռքբերումները մի կողմ դնելով՝ նորից հետ ենք գնում»,- ասել է Փայլանը:

Դիտվել է՝ 2774

Մեկնաբանություններ