ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հույս ունի, որ ԶԼՄ-ները հանուն վարկանիշի կօգնեն իրեն հաղթել 2020-ի ընտրություններում։ «Ես հաղթանակ կտանեմ և կվերընտրվեմ ևս 4 տարով այն պատճառով, որ թերթերը, հեռուստատեսությունն ու ԶԼՄ-ների բոլոր տեսակները կմտածեն, որ առանց ինձ իրենց վարկանիշները հօդս կցնդեն»,- ասել է նա։ Նա հավելել է, որ իր կարծիքով՝ ԶԼՄ-ները կտրուկ կփոխեն իրենց վերաբերմունքն իր հանդեպ, կսկսեն սիրել իրեն և խնդրել, որ չպարտվի։
ԱՄՆ-ի նախագահը բազմիցս քննադատել է CNN, NBC, CBS, ABC հեռուստաընկերությունների և New York Times թերթի աշխատանքը։ Նա նույնիսկ առաջարկել էր մրցույթ հայտարարել «ամենակեղծ ԶԼՄ-ի» կոչման համար։