Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Թուրքիայում կալանավորվել է ցուցահանդեսի կազմակերպիչը, որտեղ սպանվել է ՌԴ դեսպանը

Թուրքիայում կալանավորվել է ցուցահանդեսի կազմակերպիչը, որտեղ սպանվել է ՌԴ դեսպանը
30.12.2017 | 11:33

Անկարայի դատարանը կալանավորել է Մուստաֆա Թիմուր Օզքանին՝ ցուցահանդեսի կազմակերպչին, որի ժամանակ սպանվել է Թուրքիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովը: Դատախազությունը պնդում է, թե Օզքանը փորձել է մասնակցել հանցագործությանը: Դեսպանի սպանությանը աջակցելու մեղադրանքով հինգ կասկածյալ էր ձերբակալվել, այդ թվում՝ երեք ոստիկան:

Կառլովը սպանվել է անցած տարեվերջին՝ «Ռուսաստանը թուրքերի աչքերով» վերտառությամբ ցուցահանդեսի ժամանակ: Անկարան պնդում է, թե հանցագործությունը ծրագրվել էր Էրդողանի ընդդիմախոս Ֆեթուլլահ Գյուլենի աջակիցների կողմից:

Դիտվել է՝ 2448

Մեկնաբանություններ