Չինաստանը հերքում է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի պնդումը, թե ապօրինի նավթ է մատակարարում Հյուսիսային Կորեային, որի նկատմամբ միջազգային պատժամիջոցներ են սահմանված՝ միջուկային փորձարկումների ու հրթիռային ծրագրերի համար:
«Չինաստանին բռնել են հանցանքի պահին»,- երեկ գրել էր Թրամփը Թվիթերում, պնդելով՝ եթե շարունակվի, հյուսիսկորեական ճգնաժամը բարեկամական ճանապարհով երբեք չի կարգավորվի: