Իրանի արևմտյան Քերմանշահ քաղաքում հազարավոր մարդիկ բողոքի ցույցի են դուրս եկել իշխանությունների դեմ՝ «Մահ բռնապետին, ժողովուրդը տառապում է աղքատության մեջ», «Առաջնորդն իրեն աստծո տեղ է դրել» կարգախոսներով:
Սոցիալական ցանցերի տեսանյութերի համաձայն, ցուցարարների թիրախում են եղել թե նախագահ Հասան Ռոհանին, թե հոգևոր առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեին, թեև անուններ չեն հնչել: Մաշհադում ևս զանգվածային ցույց էր կազմակերպվել թանկացումների դեմ` որոշ ապրանքներ վերջին օրերին թանկացել են մինչև քառասուն տոկոսով: Արձագանքելով բողոքի ալիքին՝ պաշտոնյաները սպառնացել են ուժ կիրառել ապօրինի հավաքները ցրելու համար: