Դեկտեմբերի 29-ին արտգործնախարար, Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովի նախագահ Էդվարդ Նալբանդյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանկոֆոնիայում նախագոհող երկրի՝ Մադագասկարի արտգործնախարար Անրի Ռաբարի-Նձակայի հետ։
Զրույցի ընթացքում անդրադարձ է արվել երկկողմ օրակարգրի հարցերին, մասնավորապես բարձր մակարդակի փոխայցելությունների կազմակերպմանը։
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ–ից, Հայաստանի և Մադագասկարի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները հանգամանալից մտքեր են փոխանակել Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքների շուրջ։