ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ամանորյա շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին: Կրեմլի հաղորդագրության համաձայն՝ ուղերձում Պուտինն ընդգծել է, որ բոլորովին վերջերս Հայաստանն ու Ռուսաստանը նշեցին դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը և Բարեկամության, համագործակցության ու փոխադարձ օգնության մասին պայմանագրի ստորագրման 20-ամյակը, որոնք նա նշանակալից է որակել:
ՌԴ նախագահը վստահություն է հայտնել, որ համատեղ ջանքերով կհաջողվի ապահովել երկու պետությունների դաշնակցային կապերի հետագա զարգացումը, գործընկերային համագործակցությունը ԵԱՏՄ-ի, ՀԱՊԿ-ի, ԱՊՀ-ի և այլ միջազգային կառույցների շրջանակներում՝ ի բարօրություն երկու երկրների քաղաքացիների, ի շահ տարածաշրջանային անվտանգության և կայունության ամրապնդման: